Հենրիխ Մխիթարյանը մոտ է Լիվերպուլ տեղափոխվելուն

«Լիվերպուլը» վճռական է տրամադրված «Շախտորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին գնելու հարցում։

Ինչպես հաղորդում է Сalciomercato-ն, անգլիական ակումբը պատրաստ է վճարել Մխիթարյանի համար պահանջվող 40 մլն եվրոն։ Մեր ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, «Լիվերպուլում» կփոխարինի Լուիս Սուարեսին, ով որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ թիմից։

Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ուրուգվայցի ֆուտբոլիստին որակազրկել էր 10 խաղով՝ «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու պատճառով, որից հետո ուրուգվայցի ֆուտբոլիստն այլ ակումբ տեղափոխվելու որոշում է կայացրել։