Ներկայացվել է 21,5-դյույմանոց սենսորային DreamBook A22 մոնոբլոկը

Ավստրալական Pioneer Computers տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է DreamBook A22 դասի նոր մոնոբլոկ համակարգիչը, որն աշխատում է Intel հարթակի վրա, հաղորդում է Verge-ը:

Մոնոբլոկն ունի 21,5-դյույմանոց սենսորային Full HD էկրան: Այն հնարավոր է տեղադրել սեղանին կամ ամրացնել պատին: Սարքավորումը կարելի է օգտագործել նաև որպես պլանշետ:

DreamBook A22-ն ունի 1,1 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ Celeron 847 պրոցեսոր, մինչև 8 Գբ օպերացիոն հիշողություն, 500 Գբ կոշտ սկավառակ, մինչև 256 հիշողությամբ SSD կուտակման սարք, Wi-Fi (802.11b/g/n), Gigabit Ethernet, NFC միկրոչիպ, Bluetooth, HDMI և երկուական USB 2.0 և USB 3.0 մուտքեր: Սարքավորումը կշռում է 3,3 կգ:

DreamBook-ն առաջարկվում է $1,7 հազ. կողմնորոշիչ գնով: