«Հետ Ռիո գործընթացը» համակարգող հանձնաժողով կստեղծվի

Լուսանկարը` gov.am-ի

Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ապրիլի 26-ին տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:

Նիստին ներկայացվել են ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման գագաթաժողովի և Post-Rio համաշխարհային գործընթացին Հայաստանի մասնակցության արդյունքները: Առաջարկվել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ «Հետ Ռիո գործընթաց»-ը համակարգելու համար, ինչն արժանացել է խորհրդի հավանությանը:

Քննարկվել է նաև ՄԱԿ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման տասնամյակի իրականացումը ՀՀ-ում» ծրագրի ընթացքը: Տեղեկացվել է, որ հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, աշխատանքներ են տարվում նաև դպրոցները համակարգիչներով համալրելու և հայալեզու էլեկտրոնային ուսումնական մեթոդների մշակման ուղղությամբ:

Նիստին նշվել է, որ կառավարությունը որդեգրել է նոր սոցիալական քաղաքականության դոկտրին, որի կարևորագույն ուղղություններից է՝ անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաներին կրթական ծրագրերում ընդգրկելն ու դրա միջոցով նրանց մարդկային կապիտալը հզորացնելը:

Ծրագրի փորձնական փուլն իրականացվել է 2012թ.՝ Լոռի մարզի և Երևանի Շենգավիթ համայնքի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաների համար: Վարչապետի կողմից հանձնարարվել է համապատասխան մեխանիզմների մշակման միջոցով ապահովել ծրագրի ինստիտուցիոնալիզացման գործընթացը:

Անդրադարձ է կատարվել նաև Կայուն զարգացումների գնահատման մոտեցումներին և խնդիրներին:

Մեկնաբանել