Թուրքիան՝ Շանհայի համագործակցության կազմակերպության «երկխոսության գործընկեր»

Թուրքիան Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) «երկխոսության գորընկերոջ» կարգավիճակ է ստացել: Այսօր՝ ապրիլի 26-ին, Ալմաթիիում այս մասին հուշագիր են ստորագրել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և կազմկերպության գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցևը, հաղորդում է «Ռիա նովոստին»:

ՇՀԿ անդամ են Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:

Կազմակարեպության ստեղծման մասին հռչակագիրն ստորագրվել է 2001թ. հունիսի 15-ին Շանհայում: Դիտորդի կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան և Պակիստանը: «Երկխոսության գորըծնկեր» են Բելառսուը և Շրի Լանկան:

Մեկնաբանել