Դուբայում մեկնարկել է Fashion Forward նորաձևության առաջին փառատոնը

Մերձավորարևելյան մոդելավորողներն ու դիզայներները կմասնակցեն Դուբայում ապրիլի 26-29-ը կայանալիք Fashion Forward նորաձևության առաջին փառատոնին:

Արաբական Միացյալ Էմիրություններում բարձր նորաձևության օրերի կազմակերպիչների մտահղացմամբ՝ մոտ ապագայում Դուբայը պետք է դառնա Մերձավոր Արևելքում այդ ինդուստրիայի կենտրոնը:

«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը նորաձևության աշխարհի խոշորագույն սպառողներից է, մինչդեռ ցանկանում ենք նաև ակտիվորեն մասնակցել այդ ինդուստրիայի զարգացմանը», – ասել է փառատոնի գործադիր տնօրեն Բոնգ Գերերոն:

Փառատոնի ծրագիրը նախատեսում է մերձավորարևելյան նորաձևության աստղերի հավաքածուների ցուցադրություն, ոսկերչական իրերի ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև քննարկումներ նորաձևության հայտնի փորձագետների հետ: