Լուսանկարները՝ Ֆոտոլուրի
Ծաղկահավաք՝ Ծիծեռնակաբերդում

Post navigation
Posted in:
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի
Չարենցավանում վերջին տարիներին ինտենսիվ այգիների հիմնական աճ է նկատվում։ Ներկայում մոտ 90 հեկտարը նման այգիներ են։ Այգեգործների խոսքով՝ կաթիլային համակարգի շնորհիվ էապես կրճատվել է օգտագործվող ջրի ծավալը։ Քանի որ կաթիլային համակարգով հնարավոր է արմատային ջրում իկրականացնել, բարձրանում է նաև բերքատվությունը։
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել անձնագրային բաժիններում հերթերի վերաբերյալ։ Խնդիրը, ըստ Ոստիկանության՝ պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ․ «Հիմնականում ամռան ամիսներին, սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, կտրուկ մեծանում է անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմողների քանակը։ Մասնավորապես, աճում են ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումները»,- ասված է պարզաբանման մեջ։ Ոստիկանությունից նշում են, որ 2022 թվականն էապես տարբերվում է նախկին տարիներից, քանի որ «աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների ՀՀ քաղաքացիություն ստանալու […]
Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է թույլատրելիություն ստանալ բանկային և ապահովագրական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին։ Համապատասխան նախագիծը ներկայացվել է իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ նախագծերի փաթեթի՝ սա հնարավորություն կտա առավել պատշաճ, ամբողջական և բազմակողմանի հարկային հսկողություն իրականացնելու և տնտեսական հանցագործությունները բացահայտելու համար, հատկապես՝ ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կատարվող գործարքների վերաբերյալ։ ՊԵԿ-ը որոշման նպատակահարմարությունը հիմնավորում է նրանով, որ հարկային հսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտները և ֆիզիկական անձինք հաճախ հրաժարվում են ներկայացնել բանկային հաշիվների շարժերի, վարկային և ավանդի պայմանագրերի, գրավի առարկաների, երաշխավորների վերաբերյալ տեղեկությունները, ինչը երբեմն անհնարին է դարձնում հսկողական աշխատանքների նպատակների իրագործումը։ Ըստ օրենքի նախագծերի հիմնավորման՝ սա բերում է եկամուտների թերհայտարարագրման բացահայտումների […]
Հունիսի 29-ին Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, ըստ որի՝ Հայաստանում ստացած ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել Ռուսաստանում։ Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները կճանաչվեն, եթե նրանք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են ծավալում ՌԴ-ում։ Ըստ Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովի՝ այս քայլով հավասարեցվում են ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների իրավունքները։ Երբ և ինչու խնդիրն առաջացավ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները սկսեցին կիրառվել դեռ 2017-ից, երբ այդ տարվա հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտավ «Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին» օրենքը։ Այդպիսով արգելվեց Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնել։ Սա, ըստ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արթուր Տոնոյանի, […]
ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձին տրվում է հնարավորություն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում ազատվել նշանակված տուգանքի 75 տոկոսից: Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը 100 հազար դրամ է։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Քրիստինե Պողոսյանի և Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։ Քննարկման արդյունքում ԱԺ պատգամավորները նախագծին տվել են դրական եզրակացություն: Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները դրական կանդրադառնան տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների վրա` վերջիններիս սոցիալական բեռը […]
13:10 «Յունիբանկի» Աշտարակի մասնաճյուղում պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով, հաղորդում է քննչական կոմիտեն։ «Պարզվում են «Յունիբանկի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները։ Նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապարանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ»,- ասված է հաղորդագրությունում։ *** 13:00 Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Յունիբանկի» Աշտարակ քաղաքի մասնաճյուղում պայթյունի հետևանքով տուժել է 6 քաղաքացի։ «Չորսը հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն»: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի: Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց […]
Ստեփանակերտում տասնմեկամյա Արսենը փայտագործությամբ զբաղվում է վեց տարեկանից։ 2020-ի պատերազմում հորը կորցնելուց հետո զբաղմունքը նրա համար գումար վաստակելու միջոց է դարձել։ Աշխատանքները վաճառում է արտերկրում՝ իր ամերիկացի ընկերոջ օգնությամբ։ Այդպիսով փորձում է օգնել մորն ընտանիք պահելու գործում։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստին՝ ներկայացնելով Պաշտպանության և զինվորական ծառայության մասին օրենքներում փոփոխությունների նախագիծը, հայտարարեց, թե առաջարկվող փոփոխություններով գերատեսչությունում «մթնոլորտ է փոխվելու»։ Նա նաև մանրամասնեց, որ իրենք այնքան լրացումներ են արել, որքան թույլ է տվել գործող Սահմանադրությունը. «Բնականաբար, որպեսզի ամբողջական լինի ուղղահայացի ապահովումը, անհրաժեշտ են լինելու սահմանադրական փոփոխություններ, բայց առկա Սահմանադրությունն անգամ թույլ է տալիս, որ պաշտպանության նախարարը հնարավորություն ունենա իրացնել իր լիազորությունները ուղղահայաց կառավարման միջոցով»,- շեշտեց նախարարը։ «Պաշտպանության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և այլ օրենքներում փոփոխությունների փաթեթը հուլիսի 6-ին քննարկվեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստին։ Սուրեն Պապիկյանը նաև […]