Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական LG ընկերությունը ներկայացրել է օրգանական լուսադիոդներով պատրաստված (OLED) ճկվող էկրանով նոր սմարթֆոնը, հաղորդում է Wall Street Journal (WSJ)-ը:
Ինչպես հայտարարել է ընկերության բջջային սարքավորումների մշակման գծով փոխնախագահ Յուն Բու Հենը, նորույթը կթողարկվի մինչև տարեվերջ: Փորձագետները նշում են, որ սարքավորումը լիովին ճկուն լինել չի կարող: Դրան կխանգարեն այլ բաղադրիչներ, օրինակ` լիցքավորիչը և էլեկտրոնային սխեման:
Այս նոր սմարթֆոնի համար ճկուն OLED էկրանները կպատրաստի TFT-LCD էկրանների արտադրությամբ զբաղվող LG Display հարավկորեական ընկերությունը: WSJ-ը նշում է, որ այս էկրանները զագվածային արտադրության կհանվեն 2013թ. 2-րդ կեսին:
Հատկանշական է, որ 2013թ. 1-ին եռամսյակում LG-ի հասույթն ավելացել է 7%-ով` կազմելով $11,7 մլրդ: Նախորդ տարվա համեմատ ընկերության զուտ եկամուտը կրճատվել է 11 անգամ: Հունվար-մարտ ամիսներին LG-ն թողարկել է 10,3 մլն սմարթֆոն: