Լուվրից ոչ հեռու բացվել է հարսանեկան բուտիկ միասեռականների համար

Ապրիլի 27-ին Փարիզում այցելուների համար բացվել է առաջին հարսանեկան սրահը միասեռականների համար: The G-Day կոչվող բուտիկը Լուվրից ոչ հեռու գտնվող Le 8 Valois կենտրոնում կաշխատի մեկ օր:

Խանութում միասեռ զույգերը կարող են պատրաստվել իրենց հարսանեկան արարողությանը՝ գնել հարսանեկան հագուստ, պատվիրել տորթ, ինչպես նաև գնել զարդարանքի տարբեր պարագաներ:

Մինչդեռ գործարարները, իրավաբաններն ու դիզայներներն իրենց հերթին նույնպես պատրաստվել են Ֆրանսիայում միասեռ ամուսնությունների օրինականացմանը: Այսպես՝ երկու փաստաբանի ջանքերով Ֆրանսիայում բացվել է պաշտոնական կայք, որն աջակցում է տղամարդկանց ամուսնալուծությունների ձևակերպման հարցում:

Նշենք, որ նույն սեռի ներկայացուցիչների ամուսնությունը թույլատրող օրենքը Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է ապրիլի 23-ին:

Փաստաթղթի ընդունումից հետո Փարիզի փողոցներ են դուրս եկել օրենքի հազարավոր հակառակորդներ, որոնց, բացի օրենքից, վրդովեցրել է նաև այն փաստը, որ միասեռ ամուսիններին թույլատրվել է երեխա որդեգրել:

Մեկնաբանել