Ոստիկանությունը` Վարդան Ղուկասյանի եղբորորդիներին բերման ենթարկելու մասին

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն` ապրիլի 25-ին` ժամը 23:20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Շիրակի մարզային վարչությունների և Գյումրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրիի Մայակովսկի փողոցի թիվ 27 տան մոտից՝ «Աուդի» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1982թ. ծնված Էդուարդ Փ.-ին և նրա ուղևորներ՝ 1982թ. ծնված Արթուր Ա.-ին, 1982թ. ծնված, նախկինում դատապարտված Կոլյա Ղ.-ին, 1992թ. ծնված Հովհաննես Ղ.-ին և 1982թ. ծնված Արտյոմ Գ.-ին: 

Ավտոմեքենայի զննությամբ՝ առջևի նստելատեղերի մեջտեղում, հայտնաբերվել և առգրավվել է պլաստմասե սնամեջ հարմարանք և փայլաթիթեղով փաթեթավորված 0,7 գ  կանեփանման չորացված զանգված: 

Էդուարդ Փ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն մարիխուանա թմրամիջոց է, պատրաստել է անձամբ ծխելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: