MacBook Pro-ն` Windows-ի համար լավագույն նոութբուք

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության թողարկած 13-դյույմանոց MacBook Pro-ն հայտարարվել է Windows օպերացիոն համակարգի համար լավագույն նոութբուք, հաղորդում է BusinessInsider-ը: Soluto ընկերության վարկանշային ցուցակում այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը` առաջ անցնելով Acer-ի, Dell-ի և Lenovo-ի համակարգերից:

Soluto-ի վարկանշային աղյուսակի հիմքում երեք ամիսների ընթացքում հավաքագրված տվյալներն են: Ընկերությունը գնահատել է համակարգիչների աշխատանքի խափանման ժամանակահատվածը, Windows օպերացիոն համակարգի բեռնման միջին ժամանակահատվածը և «մահվան կապույտ էկրանների» հայտնվելու հաճախականությունը:

Ցուցակի 6-րդ հորիզոնականում է Apple-ի մեկ այլ սարքավորում` Retina էկրանով 15-դյույմանոց MacBook Pro նոութբուքը: 2-րդ և 5-րդ հորիզոնականներում են Acer համակարգիչները, իսկ վերջին տեղում Lenovo ընկերության թողարկած ThinkPad X1 Carbon նոութբուքն է:

Հատկանշական է, որ Apple-ի բոլոր նոութբուքները թողարկվում են առանց Windows արտոնագրի, որի կրկնօրինակն օգտագործողները կարող են գնել և Boot Camp գործառույթի օգնությամբ ինքնուրույն տեղադրել այն համակարգիչներում:

Windows համակարգիչների լավագույն տասնյակը ներկայացված է ստորև (ցածր միավորները վկայում են համակարգիչների լավ աշխատանքը).

• Apple (MacBook Pro 13, 2012թ. կեսերի մոդել), 1,05 միավոր
• Acer (Aspire E1-571), 1,12 միավոր
• Dell (XPS13), 1,28 միավոր
• Dell (Vostro 3560), 2,09 միավոր
• Acer (Aspire V3-771), 2,44 միավոր
• Apple (MacBook Pro 15 с Retina էկրանով), 2,51 միավոր
• Dell (Inspiron 14z), 2,54 միավոր
• Dell (Latitude E5530), 2,90 միավոր
• Dell (Vostro 3460), 2,95 միավոր
• Lenovo (ThinkPad X1 Carbon), 3,20 միավոր:

Մեկնաբանել