Պետական նմուշի դիպլոմ` ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտներին

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար 2013թ. բակալավրի կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման բուհերի (ըստ մասնագիտությունների) ցանկը հաստատելու մասին», հաղորդում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Համաձայն հրամանի՝ ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են մայիսի 16-ից մինչև հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում: