Վարչապետը հանձնարարվել է կարգավորել բերքի մթերման խնդիրները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել բերքի մթերման ու արտադրանքի իրացման կազմակերպման շուրջ խորհրդակցություն, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը ներկայացրել է վարչապետի հանձնարարականով գյուղատնտեսության ոլորտի համապատասխան մասնագետների հետ ավելի վաղ անցկացված քննարկման արդյունքները: 

Այդ համատեքստում քննարկվել են գյուղմթերք վերամշակող ընկերությունների ներկա վիճակին և մթերման հզորություններին առնչվող հարցեր: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել քննարկումները՝ մթերումների կազմակերպման գործընթացում խնդիրները կարգավորելու համար: