Nokia-ի Windows սմարթֆոնների շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 14-ին

Բջջային սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia ընկերության նոր սմարթֆոնների շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 14-ին Լոնդոնում, հաղորդում է Mashable-ը: Սմարթֆոնները կաշխատեն Windows Phone օպերացիոն համակարգով: Ընկերությունը լրագրողներին հրավիրել է մասնակցելու և նկարահանելու միջոցառումը:

Nokia-ն իր վերջին` Lumia 920 սմարթֆոնը ներկայացրել էր 2012թ. սեպտեմբերին` Apple-ի iPhone 5 սմարթֆոնի շնորհանդեսից առաջ: Այնուհետ ընկերությունը թողարկել էր Lumia շարքի համեմատաբար մատչելի սարքավորումները: Օրինակ` փետրվարի 25-28-ը Բարսելոնայում անցկացված Mobile World Congress (MWC 2013) ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել էին Lumia 720 և Lumia 520 սմարթֆոնները:

Փորձագետները նշում են, որ Nokia-ն պատրաստվում է ներկայացնել պրեմիում դասի Lumia 928 և Lumia EOS սմարթֆոնները: Առաջինը կունենա 4,5-դյումանոց էկրան, երկմիջուկ պրոցեսոր, 8 Մգպ տեսախցիկ և անլար լիցքավորման հնարավորություն, իսկ երկրորդը` 41 Մգպ PureView տեսախցիկ: