Հայաստանն ու Չեխիան համատեղ ուժերով դիվանագետներ կպատրաստեն

Ապրիլի 25-ին աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Վերա Յերաբկովան Չեխիայի արտաքին գերատեսչությունում ստորագրել են երկու ուսումնական հաստատությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, փաստաթղթով նախատեսվում է դասախոսների, մասնագետների և ուսանողների, ինչպես նաև՝ դասավանդման փորձի և մեթոդաբանության փոխանակում: Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նախանշվել են համագործակցության կոնկրետ ծրագրեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Մեկնաբանել