Նեյմարը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Սանթոսի հետ

«Սանթոսի» փոխնախագահ Օդիլիո Ռոդրիգեսը Cadena Ser-ին տված հարցազրույցում խոսել է թիմի հարձակվող Նեյմարի ֆուտբոլային ապագայի մասին։

«Նեյմարը հայտնել է, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Սանթոսի» հետ», – ասել է Ռոդրիգեսը։

Հիշեցնենք, որ Նեյմարի պայմանագիրը «Սանթոսի» հետ գործում է մինչև 2014 թվականը։