ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ԱՄՆ-ի պետքարտուղարություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակի տեղակալ Պատրիկ Վենտրելն ամենօրյա ճեպազրույցում: «Մարդկային կյանքի ողբերգական կորուստները հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում գոյություն ունենալ չի կարող: Միայն երկարատև ու խաղաղ լուծումը կարող է տարածաշրջանին բերել կայունություն, բարգավաճում ու հաշտեցում»,- ասել է Վենտրելը:

Նա վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր շարունակելու կողմերի հետ աշխատանքը` խաղաղության հասնելու գործում:

Մեկնաբանել