5 սեպտեմբեր, 2019 18:42 Նոբույուկի Ցուջի․ շոշափելով երաժշտությունը «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանը սեպտեմբերի 6-ին բացում է ճապոնացի հռչակավոր դաշնակահար Նոբույուկի Ցուջին իր մենահամերգով: Ծրագրում՝ Դեբյուսիի թիվ 1 և 2 «Արաբեսկ»-ներն են, Ռավելի «Սոնատինա»-ն և Շոպենի բալլադները։ 5 սեպտեմբեր, 2019 17:55 Ուսուցիչների աշխատավարձը բարձրացավ 10%-ով ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների աշխատավարձը սեպտեմբերից բարձրանում է 10%-ով: Կառավարության ծրագրով նախատեսված՝ մանկավարժների աշխատավարձի բարձրացման մասին որոշումն ընդունվել է գործադիրի սեպտեմբերի 5-ի նիստում: 5 սեպտեմբեր, 2019 17:38 40 արվեստագետ՝ «Ստվերներից դուրս» Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվեց «Ստվերներից դուրս» արվեստի գործերի ցուցադրությունը։ Մոտ քառասուն արվեստագետներ մեկ հարկի տակ ներկայացրին իրենց նոր ստեղծագործությունները։
5 սեպտեմբեր, 2019 15:08 Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը չի ազատվել պաշտոնից․ այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Ըստ որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկության՝ Իվանյանին պաշտոնանկ են արել։ 5 սեպտեմբեր, 2019 14:34 Հայկական ֆուտբոլի ապագան. կկարողանա՞ հավաքականը դուրս գալ խմբից Եվրո 2020-ի շրջանակում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընդունելու է Իտալիային։ Վերջին երկու հանդիպումներում մեր հավաքականը հաղթել է, բացի այդ՝ հայկական ֆուտբոլային ակումբները լավ արդյունքներ են գրանցել եվրոգավաթներում։ Կա՞ ֆուտբոլային բում Հայաստանում, արդյոք մեր հավաքականն ունա՞կ է դուրս գալ ընտրական խմբից։ Այս հարցերի, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների մասին զրուցում են Մկրտիչ Կարապետյանն ու Թաթուլ Հակոբյանը։
5 սեպտեմբեր, 2019 13:09 Արցախում՝ ՏԻՄ ընտրություններ․ ինչ է պետք իմանալ Արցախում սեպտեմբերի 8-ին կլինեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Համայնքապետի 400-ից ավելի թեկնածու կա, որոնց 37,8%-ը գործող են, 3,7%-ը՝ կին։


5 սեպտեմբեր, 2019 12:03 720 մլն դրամ՝ Մարտի 1-ի զոհվածների իրավահաջորդներին ու վիրավորներին Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց 720 մլն դրամ տրամադրել արդարադատության նախարարությանը՝ 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին, ինչպես նաև վիրավորում ստացած անձանց աջակցություն տրամադրելու նպատակով։ 4 սեպտեմբեր, 2019 21:55 «Մեկ մարզ, մեկ երգ»․ երաժշտությամբ կամրջել Հայաստանը, Սփյուռքն ու Արցախը Արգենտինահայ երգչուհի, երգահան Ալին Դեմիրճյանը Հայաստանում իրականացնում է «Մեկ մարզ, մեկ երգ» նախագիծը։ Ստեղծագործական թիմի հետ Ալինը շրջում է Հայաստանի մարզերով, Արցախի շրջաններով և յուրաքանչյուր մարզում տեղացի երաժիշտների կամ խմբերի հետ ձայնագրում մեկ համատեղ երգ, նկարահանում տեսահոլովակ՝ ցուցադրելով այդ մարզի կամ շրջանի դիտարժան վայրերը։ Նախագծի նպատակն է փոխել սփյուռքում Հայաստանի ու հայկական երաժշտության մասին պատկերացումները, ինչպես նաև երաժշտական կամուրջ ստեղծել Սփյուռքի, Հայաստանի ու Արցախի միջև։
4 սեպտեմբեր, 2019 17:43 Ինչ է պետք իմանալ Քոչարյանի դիմումով ՍԴ-ի որոշման մասին Սահմանադրական դատարանն այսօր Մարտի 1-ի անջատված գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրությանը հակասող ճանաչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը։ 4 սեպտեմբեր, 2019 16:07 Երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է․ պաշտպան «Երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է և սահմանափակված է ներկայումս, և դրանով իսկ այն հակասում է ՀՀ սահմանդրությանը, անձնական ազատության իրավունքին»,- ասել է Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հրապարակեց «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ կայացրած որոշումը:
4 սեպտեմբեր, 2019 15:30 ՔԴ 35-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը, 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ոչ. ՍԴ որոշումը Քոչարյանի դիմումներով Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135րդ հոդվածի 2րդ մասի և 35րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ կայացրած որոշումը
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց ՍԴ որոշման եզրափակիչ մասը «ՀՀ Քրեական դատավարության 35րդ հոդվածը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր ՀՀ ՔԴ 135րդ 2րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»
 
4 սեպտեմբեր, 2019 14:28 Ամուլսար, Մխիթարյաններ, Մելքոնյան վարժարան, Սփյուռք․ զրույց Մխիթար Հայրապետյանի հետ Սփյուռքի նախկին և վերջին նախարար Մխիթար Հայրապետյանը Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է և ներկայացնում է իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Հայրապետյանը՝ որպես իշխանական թիմի անդամ, անդրադառնում է Ամուլսարին, Մխիթարյաննների միաբանությանը և նրա կալվածքներին, Կիպրոսի Մելքոնյան փակված վարժարանի ապագային։ 4 սեպտեմբեր, 2019 14:10 Երվանդ Զախարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, որպիսի արարքով էական վնաս է պատճառվել Երևան համայնքի օրինական շահերին։ 4 սեպտեմբեր, 2019 12:51 Վրաստանի ՆԳ նախարարը՝ վարչապետի թեկնածու Սեպտեմբերի 3-ին Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի թեկնածությունը։ ՆԳ նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին, իսկ պաշտպանության նախարարինը՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ 4 սեպտեմբեր, 2019 12:08 Ռուս ակտիվիստ Շիշկինը ՀՀ-ում ապաստան ստացե՞լ է, թե՞ ոչ․ լուրերի հետքերով Ռուսաստանցի ակտիվիստ, ռուսական լրատվամիջոցների բնութագրմամբ՝ «ռուսական քայլերթների» կազմակերպիչ Վիտալի Շիշկինին Հայաստանի կողմից քաղաքական ապաստան տրամադրելու շուրջ հակասական տեղեկություններ են շրջանառվում մամուլում։

«Եթե մամուլում որևէ կերպ նշվում է, թե Միգրացիոն ծառայությունը հաստատում կամ հերքում է, թե Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան է տրամադրվել, ապա դա նշանակում է, որ ՀՀ-ն թերացել է իր միջազգային պարտավորություններն իրականացնելիս»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
4 սեպտեմբեր, 2019 10:43 «Սանիթեքը» վեցերորդ օրն է՝ Երևանի ամբողջ տարածքում չի կատարում իր պայմանագրային պարտավորությունը ««Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը, որտեղ վճարովի հիմունքներով իրականացրել է աղբահանություն: Աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ներկայում այդ կազմակերպություններն արտադրական աղբը դատարկում են քաղաքային աղբարկղեր, հաճախ նաև հարակից տարածքներ, որի իրավունքն ըստ էության չունեն: «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն իրականացնելու իր պայմանագրային պարտավորությունը»,- հայտնում է քաղաքապետարանը։