Ընդդիմության գերակշիռ մասը օտարազգի է. Սիրիայի տեղեկատվության նախարար

Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին հայտարարել է, թե Սիրիայի զինված ընդդիմության գերակշռող մասը աշխարհի 29 երկրների ներկայացուցիչներ են, հաղորդում է BBC-ն: Զոուբին ասել է, թե տեղեկություններ ունի, որ վարձկանները երկիր են ժամանել ոչ միայն Սիրիային մոտ գտնվող երկրներից, այլ նաև մի շարք եվրոպական պետություններից, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ավստրալիան և այլն:

Զոուբիի խոսքով` ապստամբների կազմում պայքարում են ավելի քան հինգ հազար զինյալներ Եմենից: Նա վստահեցրել է, որ օտարազգի դիպուկահարների թիվը շարունակում է աճել, ինչն իր հերթին խանգարում է երկրում հակամարտության կարգավորմանը:

2011 թվականի մարտից մինչ օրս Սիրիայի իշխանությունների և ըննդդիմության հակամարտության հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 70 հազար մարդ:

Մեկնաբանել