Հրանուշ Հակոբյանը՝ Եղեռնի հուշահամալիրի մոտ ապրիլի 24-ի իր ծիծաղի մասին

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:

«Ի՞նչ մեկնաբանություն: Դուք լա՞ց եք լինում առավոտից իրիկուն: Ես բարև տվեցի». ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Եղեռնի հուշահամալիրի մոտ իր ժպտալը մեկնաբանելու henaran.am-ի խնդրանքին այսպես է պատասխանելՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: (Տեսանյութը՝ այստեղ):

Ապրիլի 24-ին համացանցում հայտնված նկարը, որտեղ Հրանուշ Հակոբյանը ծիծաղում է Եղեռնի հուշահամալիրի ֆոնին, բուռն արձագանքի էր արժանացել:

«Ես բարև տվեցի Ջամբարջյանին: Ամոթ է, որ դա շարունակություն ունենա: Մարդուն ձեռքս պարզեցի, քամին էր, տվեց երեսիս»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, թե ինքը գերեզմանոցում չէր, հուշարձանում չէր, արդեն դուրս էր եկել այդ հատվածից: