Ապրիլի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի հիման վրա ստեղծված ներկայացման պրեմիերան:
Նոր «Անուշ»` թումանյանական ոգով
-
Կանադան Հայաստանում դեսպանություն կբացի
Կանադան Հայաստանում դեսպանություն է բացում, այս մասին Թվիթերի իր էջում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։ «Դա թույլ կտա ավելի ամուր կապեր հաստատել մեր երկրների միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։ Քանի որ կայունությունն ու անվտանգությունն ապահովող կանոնները վիճարկվում են, Կանադան կաշխատի՝ հանուն գլոբալ խաղաղության և ժողովրդավարության պաշտպանության»,- գրել է Կանադայի արտգործնախարարը։ Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը ողջունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը․ «Սա աստիճանաբար զարգացող հայ-կանադական հարաբերությունների ևս մեկ հանգրվան է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»,- նշել է Միրզոյանը։ Հունիսի 28-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր […]
-
Աղավնոյի և Բերձորի բնակիչները՝ Փաշինյանի հայտարարության և բնակավայրերը հանձնելու մասին
ՍիվիլՆեթը հունիսի 29-ին եղել է Քաշաթաղում և զրուցել Աղավնոյի և Բերձորի բնակիչների հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ։ Հունիսի 27-ին տեղի ունեցած առցանց ասուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին։ Այսպիսով՝ Փաշինյանը, ըստ էության, հաստատում է, որ Ադրբեջանին են անցնելու Բերձորը, Աղավնոն և Սուսը։ Ներկայում Բերձոր քաղաքում և Աղավնո գյուղում ապրում է մոտ 170 բնակիչ։ Աղավնոյից գրեթե արտագաղթ չի եղել։
-
Աննա Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ
Ազգային ժողովի 70 կողմ, 0 դեմ ձայներով Աննա Վարդապետյանն ընտրվեց Հայաստանի գլխավոր դատախազ։ Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Աննա Վարդապետյանը 2018-2019 թթ․ ընթացքում զբաղեցրել է արդարադատության նախարարի խորհրդականի, այնուհետև՝ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2020-ի մարտից նա վարչապետի օգնականն է։ Դատախազն իր պաշտոնը ստանձնելու է ԱԺ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։ Հայաստանի ներկա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին:
-
Լաչինի միջանցքի նոր երթուղին
Հովհաննես Նազարեթյան #CivilNetCheck Համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքում նոր ավտոերթուղի պետք է կառուցվի, որից հետո ներկա ճանապարհի մի մասը և դրա հարակից տարածքը պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողությանը։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ի մի է բերել նոր ճանապարհի մասին եղած տեղեկությունները։ Ճանապարհի կառուցումն Ադրբեջանը սկսել է Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու կառուցման մասին հրապարակայնորեն սկսեց խոսվել այս տարվա հունվարին, երբ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը հրապարակեց լուսանկար, որում երևում էր ադրբեջանցիների կողմից կառուցվող նոր երթուղու սկիզբը և Հագարի գետի վրա կառուցվող նոր կամուրջը։ Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Կոռնիձորի շրջակայքից՝ Հայաստանի սահմանից, նոր […]
-
Սոնա Մնացականյանի հարազատները պնդում են՝ գործով կարևոր ապացույցներ են ոչնչացվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից ապրիլի 26-ին մահացու վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ընտանիքի անդամներն ու փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել»։ «Այդ հանգամանքը մեր կողմից ընկալվում է որպես ոչնչացում։ Այդ ապացույցները էական նշանակություն ունեն հատկապես այլ անձանց արարքների քրեաիրավական ճիշտ գնահատման համար, նաև էական նշանակություն ունեն վարորդի արարքի գնահատման համար՝ դեպքի վայրից փախուստի մասով»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այդ մասով իր առարկություններն ու եզրակացությունը դատախազն արդեն կալանքի վերաբերյալ նիստին ներկայացրել է դատարանին։ Ապացույցներ ոչնչացնելու՝ տուժող կողմի պաշտպանի հայտարարությունները մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանն անհիմն է որակում. […]
-
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են ավտոմայրուղին․ «Իզվեստիա»
Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի օգնությամբ պայմանավորվել են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ավտոմոբիլային մայրուղու շուրջ, գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով իր աղբյուրին։ Ըստ կայքի՝ մայրուղին անցնելու է Արաքս գետի երկայնքով։ «Ադրբեջանն ու Հայաստանը վաղուց՝ անցյալ տարվա աշնանը պայմանավորվել են երկաթուղային ճանապարհի շուրջ։ Երևանում ավտոմոբիլային մայրուղու հարցում երկար դադար էին վերցրել։ Սակայն փոխվարչապետները հունիսի 3-ի հանդիպման ժամանակ կարողացել են համաձայնեցնել ապագա մայրուղու երթուղին՝ բացառությամբ 6 կմ հատվածի: Այնտեղ լեռներ են, և ռուս փորձագետներն տեղում են, որպեսզի պարզ ինժեներական լուծում առաջարկեն»,- նշել է «Իզվեստիայի» աղբյուրը: Օգտագործվելու են հին խորհրդային ճանապարհները, որոնք մեծամասամբ պահպանվել են։ Ճանապարհը բացակայում է միայն Նախիջևանի և Հայաստանի սահմանի 6 […]
-
Էկոնոմիկայի նախարարը վտանգներ է տեսնում դրամի արժևորման մեջ
«Ես ապրել և աշխատել եմ բիզնեսում 2004-2008 թթ., երբ դրամի կտրուկ արժևորման արդյունքում մեր արդյունաբերությունը բնաջնջվեց: Մենք տեսանք՝ որքան տուժեցին արտադրողներն ու արտահանողները»,- ասում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում`անդրադառնալով տնտեսության համար դրամի արժևորման հետևանքներին: Նրա խոսքով՝ որպես տնտեսական ոլորտի պատասխանատու նախարար՝ չի կարող հանդուրժել «դրա կրկնությունը»: «Այն ժամանակ ես սուպերմարկետներիկ ցանցի տնօրեն էի, և իմ աչքի առաջ տեղական արտադրության ապրանքները դուրս էին գալիս ցուցափեղկերից և դրանց փոխարինում էին ռուսական, ուկրաինական և թուրքական ապրանքները: Բնականաբար որպես էկոնոմիկայի նախարար՝ ես չեմ կարող հանդուրժել դրա կրկնությունը: Մանավանդ, որ մեր կառավարությունը որդեգրել է արդյունաբերական զարգացման քաղաքականություն»,- ասաց նա: Հարցին` […]
-
Ռուսաստանի արտգործնախարարի ադրբեջանահաճո բառապաշարը և դրա հիմնական պատճառները
Հունիսի 23-24-ը պաշտոնական այցով Ադրբեջանում էր գտնվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ադրբեջանցի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում Լավրովը որոշ խնդրահարույց հայտարարություններ է արել՝ փաստացիորեն կրկնելով պաշտոնական Բաքվի դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ: Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին՝ Լավրովը, մասնավորապես, նշել է. «Որպես այդպիսին՝ Մինսկի խումբը չենք քննարկել, որովհետև այն ամերիկացի ու ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ դադարեցրել է իր գործունեությունը: Մենք քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները: Այդ նոր գործընթացների համար հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների երեք եռակողմ հայտարարությունները: Ըստ էության, 2020թ․ սեպտեմբերի, հոկտեմբերի և նոյեմբերի դեպքերից հետո բոլոր առաջարկները, որոնք գոյություն ունեին և […]