Իսլանդիայում խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմությունը

Իսլանդիայում ապրիլի 27-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ձայների հաշվման նախնական արդյունքները խոսում են իշխող ձախակենտրոն կոալիցիայի պատրության և աջակենտրոնների դիրքերի ուժեղացման մասին, հաղորդում է BBC-ն:

Երկրի ներկայիս իշխանությունները` Սոցիալ-դեմոկրատական դաշինքի գլխավորությամբ, վերջին ժամանակներս հաճախ ենթարկվում են բնակչության քննադատությանը խիստ խնայողության ծրագրերի ներդրման համար:

Միաժամանակ` ապրիլի 27-ի ընտրություններում առաջատար լիբերալ-կենտրոնամետ Առաջադիմական կուսակցությունը և պահպանողական Անկախության կուսակցությունը խոստանում են վերականգնել երկրի տնտեսական աճն ու լուծել ներքին պարտքի խնդիրը:

Երկու կուսակցությունները նաև դեմ են հանդես գալիս Իսլանդիայի անդամակցությանը Եվրամիությանը:

Մեկնաբանել