«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող ամենահարուստ ֆուտբոլիստը։
Sunday Times-ի 4-րդ ամենամյա ցուցակում ասվում է, որ անգլիացի ֆուտբոլիստի կարողությունը կազմում է 51 մլն ֆունտ ստերլինգ (1 տարի առաջ այն կազմում էր 45 մլն)։
Ամենահարուստ ֆուտբոլիստների ցանկում 2-րդը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդն է (42 մլն), իսկ 3-րդը՝ «Սթոք Սիթիի» հարձակվող Մայքլ Օուենը (38 մլն)։
4-5-րդ հորիզոնականները կիսում են «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» կիսապաշտպաններ Ռայան Գիգզն ու Ֆրենկ Լեմպարդը, որոնց կարողությունը կազմում է 34 մլն ֆունտ։