Կլարենս Զեեդորֆը կարող է գլխավորել Միլանը

«Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին շարունակում է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին փոխարինող փնտրել։

Եթե «Միլանին» չհաջողվի Չեմպիոնների լիգայի ուղագիր նվաճել, 45-ամյա Ալեգրիի փոխարեն թիմի ղեկը կարող է ստանձնել «Միլանի» նախկին կիսապաշտպան, ներկայումս «Բոտաֆոգոյում» հանդես եկող Կլարենս Զեեդորֆը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Հիշեցնենք,որ 37-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը «Միլանի» կազմում հանդես է եկել 2002-ից 2012 թվականներին։

Մեկնաբանել