Նյու Յորքում կշարունակվեն սեպտեմբերի 11-ի զոհերի որոնումները

Նյու Յորքի իշխանությունները մտադիր են կրկին սկսել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի մնացորդների որոնումները Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքերին բախված ինքնաթիռներից մեկի շասիի բեկորի հայտնաբերումից հետո, հաղորդում է BBC-ն:

Ինչպես տեղեկացրել է Նյու Յորքի քորոներյան ծառայության ներկայացուցիչը, որոնումները կսկսվեն ապրիլի 30-ին այն բանից հետո, երբ տարածքը, որում հայտնաբերվել է բեկորը, կհետազոտվի հնարավոր թունավոր վարակման տեսանկյունից:

Boeing ընկերության նշանով մետաղի կտորը հայտնաբերվել է ապրիլի 27-ին ստորին Մանհեթանում` ահեբեկչության վայրից մեկուկես թաղամաս այն կողմ: Դրանից հետո ոստիկանությունն օղակել է բեկորի հայտնաբերման վայրը:

Հիշեցնենք, որ 2001թ. սեպտեմբերի 11-ին երկու ինքնթիռներ մեկը մյուսի հետևից բախվեցին Առևտրի համաշխարհային կենտրոնի երկնաքերերին, երրորդ ինքնաթիռը ընկավ Պենտագոնի վրա, իսկ չորրորդը` Փենսիլվանիա նահանգում: Ահաբեկչության հետևանքով զոհվեց մոտ 3000 մրադ:

Մեկնաբանել