Բանգլադեշում ձերբակալվել է փլուզված շենքի սեփականատերը

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում փլուզված ութհարկանի շինության սեփականատերը ձերբակալվել է, հաղորդում է BBC-ն` վկայակոչելով տեղի իշխանությունները:

Հաղորդվում է, որ Մոհամադ Սոհել Ռանին ձերբակալել են Հնդկաստանի հետ սահմանից ոչ հեռու: Նա թաքնվում էր ապրիլի 24-ին «Ռանա Պլազայի» փլուզման օրվանից: Հիշեցնենք, որ շենքի փլուզման հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ:

Միաժամանակ` փրկարարները փորձում են փլատակներում գտնել ողջ մնացած մարդկանց: Նրանք շտապում են նրանց դուրս բերել նախքան գործի կդրվեն ամբարձիչները:

Ապրիլի 28-ին Բանգլադեշի իշխանությունների կարգադրությամբ փլատակների հեռացման համար ոբերգության վայր պետք է ժամանի ծանր տեխնիկա` ամբարձիչներ և էքսկավատորներ:

Մեկնաբանել