Իրաքում տասը հեռուստաալիքի աշխատանք դադարեցվել է

Իրաքի իշխանությունները արբանյակային հեռուստատեսության տասը հեռուստաալիքի ժամանակավորապես զրկել են արտոնագրերից` մեղադրելով նրանց բռնության և կրոնական ատելության կոչերի մեջ, հաղորդում է BBC-ն:

Իրաքի պետական պաշտոնյա Մուջահիդ Աբու Խաիլի խոսքով` հեռուստաալիքների աշխատանքը երկրի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, իսկ աշխատակիցներին արգելվել է տեղաշարժվել երկրով և հաղորդագրություններ փոխանցել:

Հեռուստաալիքների (որոնց թվում է նաև կատարական «Ալ Ջազիրան») ղեկավարությունները հերքել են իրենց հասցեին ուղղված մեղադրանքները:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին նախազգուշացրել էր, որ երկրին կրոնական հողի վրա բռնություն է սպառնում: Այս հայտարարությունը կապված է եղել բռնության պոռթկման հետ, որի զոհ է դարձել արդեն գրեթե 200 մարդ:

Մեկնաբանել