Զինյալները շրջափակել են Լիբիայի ԱԳՆ-ի շենքը

Լիբիայում զինված խմբավարումը շրջափակել է երկրի արտգործնախարարության շենքը, հաղորդում է Reuters-ը:

Ականատեսների խոսքով` մոտ 50 զինյալներ արգելափակել են շենքի մատչումը և պահանջում են, որ նախարարությունը ազատվի հանգուցյալ գնդապետ Մուամար Կադաֆիի տապալված վարչակարգի կողմնակիցներից:

Զինյալները պահանջում են նաև ընդունել նոր օրենք, որը կարգելի քաղաքականությամբ զբավել բոլոր նրանց, ովքեր համագործակցել են Կադաֆիի վարչակարգի հետ: