Ֆրանսիայում շենքի փլուզման հետևանքով զոհվել է երկու մարդ

Ֆրանսիական Ռեյմսում ապրիլի 28-ի կեսօրին կենցաղային գազի պայթյունի պատճառով տեղի ունեցած բնակելի շենքի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 9-ի, հաղորդում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը` վկայակոչելով արտակարգ իրավիճակի վայրում աշխատող փրկարարների հայտարարությունը:

Ավելի վաղ տեղի իշխանությունների ներկայացուցիչները հաստատել էին, որ փլուզման հետևանքով զոհվել է երկու մարդ:

Հինգհարկանի շենքը, որում տեղի է ունեցել դեպքը, կառուցվել էր 1960-ականներին: Նախկինում շինության շահագործման հետ կապված խնդիրներ չեն առաջացել: