Հենրիխ Մխիթարյանի Շախտյորը` Ուկրաինայի չեմպիոն (տեսանյութ)

Այսօր Ուկրաինայի 26-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հնարավորություն ուներ հերթական անգամ դառնալ Ուկրաինայի չեմպիոն։ Խարկովի «Մետալիստի» հետ մրցավեճում «հանքափորները»դրական ադրյունքի դեպքում կարող էին 4-րդ անգամ անընմեջ հաղթել Ուկրաինայի առաջնությունը։

Միրչա Լուչեսկուի սաները մինչև վերջին րոպեները նվազագույն 0։1 հաշվով զիջում էին մրցակիցներին. 39-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ մի քանի ամիս առաջ «Շախտյորի» կազմում հանդես եկող Մարկո Դևիչը։ Սակայն բազմաթիվ գրոհներից հետո Իլսինյոն խաղավարտից 6 րոպե առաջ կարողացավ հավասարեցնել հաշիվը և այդքան կարևոր միավոր բերել իր թիմին՝ 1։1։

Սա «Շախտյորի» 8-րդ չեմպիոնական տիտղոսն է Ուկրաինայի առաջնություններում։ Միրչա Լուչեսկուի թիմը 4-րդ անգամ անընդմեջ կարողանում է նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այսօր մասնակցեց ողջ հանդիպմանը, երրորդ անգամ է դառնում Ուկրաինայի չեմպիոն։

http://youtu.be/rNn1S3pGm78