«Չենք լռելու»-ն հերքում է, որ Վ. Գասպարյանի «պրոյեկտն» է

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում հերքում է համացանցում տարածված այն տեղեկությունները, թե ինքը Վովա Գասպարյանի «պրոյեկտն է»:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Նման կարծիք է հայտնել Hetq.am կայքի լրագրող Անի Հովհաննիսյանը, ում զանգահարած լրագրող Հ․Եսայանը որևէ կապ չունի «Չենք լռելու»-ի խորհրդի հետ, այլ, ըստ ամենայնի, հանդիսանում է նախաձեռնության սոսկ համակիր՝ առանց նախաձեռնության անունից հանդես գալու իրավունքի:

Խիստ դատապարտելով տեղի ունեցածը՝ նախաձեռնությունը հայտարարում է, որ եղել և մնում է քաղաքականապես անկախ և հանդիսանում է Հայաստանի անկախ քաղաքացիների «պրոյեկտ», ինչի վառ ապացույցը կարող են լինել «Չենք լռելու»-ի Յութուբյան ալիքում տեղ գտած նյութերը՝ այս հասցեով»:

Մեկնաբանել