Ախալցխայում հայ գյուղապետ է ձերբակալվել

Վրացի իրավապահները ձերբակալել են Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի գյուղապետ Պողոս Վարդանյանին: Ինչպես հաղորդում է Akhaltskha.net-ը, ձերբակալված գյուղապետը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ:

Ախալցխայի գամգեբելիի (շրջանի ղեկավար) պաշտոնակատար Բեսիկ Բլիաձեի խոսքերով` նա ձերբակալության մասին տեղեկացել է ապրիլի 26-ին, երբ իր հետ կապվել են ֆինանսների ոստիկանությունից: Ինչ վերաբերում է ձերբակալվածին, ապա Բեսիկ Բլիաձեն ամիս ու կես է` ինչ ճանաչում է նրան, երբ նշանակվել է գամգեբելի: Բլիաձեի խոսքերով` Պողոս Վարդանյանը իր աշխատանքը և պարտականությունները լավ է կատարել:

Նման ձերբակալություն էր եղել նաև ապրիլի 17-ին: Կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Ադիգենի շրջանի Գոռգուլի գյուղի գյուղապետ Զուրաբ Տաբիձեն: