2008թ. կատարվել են էթնիկ զտումներ. Իվանիշվիլի

2008թ. իրականացվել են Վրաստանի բնակչության էթնիկ զտումներ: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թբիլիսիում ընթացող Հյուսիսատլանտյան դաշինիքի խորհրդարանական ասմաբլեայի սեմինարի ընթացքում, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

«2008թ. պատմականորեն բարդ տարի էր, քանի որ օկուպացվել է երկրի տարածքի 20%-ը, կատարվել է էթնիկ զտում, որը հաստատվել է միջազգային հանրության կողմից և ամրագրվել են բազմաթիվ փաստաթղթերում: Մեր երկիրը մեծաթիվ փախստականներ ունի, և մենք ամեն ինչ անում ենք այդ խնդրի լուծման նպատակով: Դա մնում է մեր երկրի չբուժված վերքը», -ասել է Իվանիշվիլին:

Նա մեկնաբանել է մտավախություննները, թե հատուկ ներկայցուցիչների մակարդակով ռուս-վրացական բանակցությւոնները կարող են մեկուսացնել Ժնևյան ձևաչափը:

«Հատուկ ներկայացուցիչների նշանակումը հնարավորություն է տվել առաջընթաց արձանագրել որոշակի ուղղություններով, մասնավորապես՝ տնտեսկան մի շարք հարցերի»,-ասել է Իվանիշվիլին:

Նրա խոսքով՝ նոր կառավարության՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր քայլերը ընդդիմության ագրեսիայի պատճառ են դառնում: Ըստ Իվանիշվիլիի՝ իր կառավարությունը կուղղի նախորդ կառավարության ՝Ռուսաստանի հարցում թույլ տրված բոլոր սխալները:

Մեկնաբանել