Պայթյուն Պրահայում․ կա 40 վիրավոր

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնում՝ Ազգային թատրոնից ոչ հեռու գտնվող շենքում, որոտացել է հզոր պայթյուն, որի հետևանքով վնասվածքներ է ստացել մինչև 40 մարդ, հաղորդում է BBC-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր 12 տուժածի մասին։

Շենքի փլատակների տակ հնարավոր է՝ կան ողջ մնացած մարդիկ․ նրանց հստակ թիվը հայտնի չէ։

Մերձակայքի շենքերում, այդ թվում՝ Ազգային թատրոնում գտնվող մարդիկ տարհանվել են։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով Չեխիայի ոստիկանության ներկայացուցչին, պայթյունի պատճառը հնարավոր է՝ գազի արտահոսքն է եղել։