«Բարև Երևանը» դատապարտում է քարոզարշավի խոչընդոտումը ՀՀԿ-ի կողմից

«Բարև Երևան» դաշինքի շտաբը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` ապրիլի 28-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ խոչընդոտվել է քաղաքացիների հետ հանդիպումը:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Նախ կտրեցին հոսանքալարը, ապա այն վերանորոգելուց հետո հոսանքազրկեցին ողջ շենքը: Երբ միջոցառման կազմակերպիչները փորձեցին անհրաժեշտ հոսանքը հայթայթել այլ աղբյուրից՝ ՀՀԿ շտաբից դուրս եկած երիտասարդները հրահրեցին քաշքշուկ, որը դադարեցվեց ոստիկանների միջամտությունից հետո:

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի շտաբը դատապարտում է ՀՀԿ որդեգրած այս գործելաոճը և ոստիկանությունից պահանջում ձեռնարկել համապատասխան միջոցներ` բացահայտելու և պատասխանատվության      ենթարկելու սադրիչներին, ինչպես նաև ապահովելու դաշինքի կազմակերպած հետագա միջոցառումների կարգուկանոնը և մասնակիցների անվտանգությունը»: