Տեսախցիկներ` Հյուսիսային պողոտայում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013թ. մայիսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Տերյան և Հին Երևանցու փողոցների խաչմերուկում (Հյուսիսային պողոտա):

Բացի այդ` մայիսի 1-ից գործարկվելու է Սարալանջի փողոցում (Սարի թաղ թաղամաս) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:

Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: