Microsoft-ը կփոխի Skype-ի, Xbox-ի, Bing-ի և Yammer-ի տարբերանշանները

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը լրջորեն զբաղվում է իր իմիջի թարմացմամբ: Ինչպես հաղորդում է Verge-ը, Windows 8-ի նոր դիզայնը ցուցադրելուց հետո ընկերությունը ցանկանում է փոխել իր մյուս ծառայությունների արտաքին տեսքը ևս:

Մոտ ապագայում Microsoft-ի բոլոր հիմնական ծառայությունների դիզայնը կթարմացվի միասնական մինիմալստական ոճով: Վերջերս Նորվեգիայում Design Day համաժողովի շրջանակում Windows Phone դիզայներական ստուդայի ղեկավար Ալբերտ Շումը և ստեղծագործական տնօրեն Թոդ Սիմսոնը պատմել են, թե ինչ փոփոխություններ է կրելու Microsoft-ի «տեսքը»:

Նշենք, որ Microsoft-ն արդեն փոխել է իր, ինչպես նաև Microsoft Office-ի և Windows-ի տարբերանշանները: Մոտ ապագայում այս փոփոխությունները կտարածվեն նաև Skype, Xbox, Bing և Yammer ծառայությունների վրա:

Մեկնաբանել