Տ. Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՌԴ դեսպանի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Կարող ենք փաստել, որ հայ-ռուսական փոխգործակցության ոլորտներն ընդլայնվել են: Այսօր մեր երկու դաշնակից պետությունների միջև ձևավորվել են ավելի բազմատեսակ կապեր, որոնք ներառում են ոչ միայն տնտեսական, այլև հումանիտար ոլորտները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վյաչեսլավ Կովալենկոն ևս գոհունակություն է հայտնել համատեղ կատարած աշխատանքից և վստահեցրել, որ այսուհետ էլ կփորձի օգտակար լինել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում: