Փանջիկիձեն սահմանել է Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունները Վրաստանի արտգործնախարարության աշխատանքի կարևոր ուղղություններն են: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն՝ ամփոփելով նախարարության վերջին 7 ամիսների աշխատանքը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Նրա խոսքով՝ Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները դինամիկ են զարգանում, և երկրի նոր իշխանությունները դրանց խորացման ուղղությամբ առավելագույն ջանքեր են գործադրում:

«Վրաստանը մեծ նշանակություն է տալիս նաև հարևան երկրների հետ հարաբերություներին: Այս տեսանկյունից մի շարք բարձ մակարդակի այցեր են կատարվել Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա», -ասել է Փանջիկիձեն:

Նա ընդգծել է նաև, որ արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումն է: