«Հյուսիս-հարավ» միջանցքի ներդրումային ծրագրի տնօրեն Ա. Հովսեփյանն ազատվել է աշխատանքից

Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի հրամանով 2013թ. ապրիլի 26-ին աշխատանքից ազատվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը` ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի պահանջներով, հաղորդում են ՏԿՆ մամուլի ծառայությունից:

2013թ. ապրիլի 26-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Կորյունի Սարգսյանը՝ մինչև գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը։

Մեկնաբանել