Բիզնեսը հայացքն ուղղել է Նիդեռլանդներ ու Լյուքսեմբուրգ

Անդրազգային կորպորացիաները հարկային նպաստավոր քաղաքականությամբ երկրները հարկային վճարումները նվազեցնելու հիմնական ճանապարհ են դիտարկել։

Նիդեռլանդներում ուղղակի ներդրումների $3,5 տրլն-ը ապահովել են բաժնետոմսերը, ներդրումների $573 մլրդ-ը հոսել է իրական տնտեսություն: Լյուքսեմբուրգում ուղղակի ներդրումները $2,28 տրլն են, իրական տնտեսությունում՝ $122 մլրդ։ Ներդրումների մնացած մասն ուղղվել է հատուկ նշանակության կամ ֆինանսական ընկերություններ, ինչպես նաև հոլդինգներ, որոնք հատուկ ստեղծվում են հարկերից խուսափելու նպատակով։

ՏՀԶԿ գլխավոր քարտուղար Անխել Գուրիան երկու այս երկրների կառավարություններին կոչ է արել բարեփոխումներ նախաձեռնել՝ հայտարարելով, որ բիզնեսին չի կարելի մեղադրել սողանցքներից օգտվելու համար, որոնք սահմանել են հենց քաղաքական գործիչները։

Գուրիայի խոսքով՝ ընկերությունների հարկային ռազմավարությունները, որոնք օրենսդրական տարբեր սողանցքներ են օգտագործում, հիմնականում օրինական են։ Մյուս կողմից՝ դրանք ռիսկային են պետբյուջեների հարկային մուտքերի, պետության հարկային սուվերենիտետի և հարկային արդարության տեսանկյունից։

Անդրազգային կորպորացիաները տարիներ շարունակ հարկային նպաստավոր քաղաքականությամբ երկրները հարկային վճարումները նվազեցնելու հիմնական ճանապարհ են դիտարկել։ Զարգացած երկրներում իրականացվող կոշտ խնայողության միջոցառումների պայմաններում հարկային քաղաքականությունն ու գլոբալ տնտեսության վրա վերջինիս ազդեցությունը նոր քննարկումների առիթ է տվել։ Վերջին տարիներին հասարակական ուշադրությունը սևեռված է եղել ընկերությունների վրա, որոնք հարկային վճարումներից խուսափելու կամ դրանք մեղմելու տարբեր մեթոդներ են օգտագործել: Քննադատության թիրախում այժմ Նիդեռլանդներն է ու Իռլանդիան, որոնք կորպորատիվ ներդրումները խրախուսում են հարկերից խուսափելու օրինական մեթոդների միջոցով։

Մեկնաբանել