Վրաստանի անվտանգության հայեցակարգը չի փոխվել. Փանջիկիձե

Վրաստանի անվատանգության հայեցԱկարգում որևէ փոփխություն չի սկատարվել: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն՝ամփոփելով նախարարության վերջին 7 ամիսների աշխատանքը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

«Երկրի անվտանգության հայեցակարգում որևէ փոփոխություններ չեն կատարվել: Որպես սպառնալիք՝ կրկին Ռուսաստաանն է ընկալվում, և այն, որ նրա կողմից օկուպացվել է երկրի տարածքի 20%-ը: Հայեցակարգում միայն մեկ լրացում է կատարվել, որը վերաբերում է ծրագրային մոտեցմանը և Վրաստանի՝ Ռուսաստանի հետ տնտեսական ու մարդասիրական ոլորտներում հարաբերությունների բարելավման ձգտմանը», -ասել է Փանջիկիձեն:

Նրա խոսքով՝ հայեցակարգին պակասում է միայն նախագահի ստորագորւթյունը: