Մոլորակի 500 ամենաազդեցիկները՝ ըստ Foreign Policy-ի

ՆԿԱՐԸ՝ www.foreignpolicy.com-ի

Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր հանդեսն առաջին անգամ հրապարակել է Մոլորակի 500 ամենաազդեցիկ անհատականությունների վարկանիշը։

Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում ընդգրկվածները կազմում են մոլորակի բնակչության 0,000007%-ը։ Համաձայն վարկանիշը կազմողների վստահեցման՝ ԱՄՆ-ը դեռևս առաջատար է բոլոր ոլորտներում՝ քաղաքականություն, բիզնես, անվտանգություն և գիտություն։ Յուրաքանչյուր անվան դիմաց կա տվյալ անձին բորոշող նշան/ներ՝ քաղաքակնություն, հասարակական կարևոր դեր, ուժ, ուղեղ, փող, բարի, չար։

Ցուցակում առավել հայտնի դեմքերից են Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասաը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը,  Մյանմարի ընդդիմության առաջնորդ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին, Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էրոն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Սուդանի նախագահ Օմար Հասան ալ Բաշիրը, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, ամերիկացի հայտնի միլիարդատեր, ներդրող Ուորեն Բաֆեթը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնն ու նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը, Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լաման, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հռոմի պապ Ֆրանցիսկը, ռուս հայտնի գործարար, «Ալֆա գրուպի» սեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը, Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Քիմը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերը, Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, պաղեստինյան «Համաս» շարժման առաջնորդ Խալեդ Մաշալը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին, լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նետանյահուն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, աֆղանական «Տալիբան» շարժման առաջնորդ մուլլա Օմարը, Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ բեն Աբդ ալ Ազիզ աս Սաուդը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, մեքսիկացի մեդիամագնատ, միլիարդատեր Կառլոս Սլիմը, ամերիկացի հայտնի ներդրող, միլիարդատեր Ջորջ Սորոսը, Կատարի Էմիր Համադ բեն Խալիֆա աթ Թանին, ըստ Forbes-ի` ռուս թիվ մեկ միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը, ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, «Ալ Կաիդայի» առաջնորդ Այման ազ Զավահիրին, Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։