Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ազադլիգ» օրաթերթի դեմ՝ պահանջելով տուգանել 100 հազ. մանաթով «Բանակ կամ հոգիների շուկա» հոդվածի համար, որտեղ ներկայացվում էր զինվորների մահվան մասին: Հայցը ներկայացվել է Ադրբեջանի փոխնախարար Չինգիզ Մամեդովի անունից: Նախարարության հայցում ասվում է, որ «չհիմնավորված, չապացուցված, ստահոդ և զրպարտիչ փաստերի հրապարակումը, որոնք խեղաթյուրում են բանակի արժանապատվությունն ու պատիվը ուղղված են նրա դեմ, զինված ուժերին ոչ միայն բարոյական, այլև նյութական վնաս են հասցրել»: Պաշտպանության նախարարությունը սրանով է պայմանավորել 100 հազ. մանաթ փոխհատուցում հատկացնելու պահանջը:
Ադրբեջանի ՊՆ-ն դատի է տվել ընդդիմադիր «Ազադլիգ» թերթին
Post navigation
Posted in: