BlackBerry Q10-ում Skype-ը հասանելի է

Կանադական BlackBerry (նախկինում` RIM) տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ Skype բջջային ծրագիրն արդեն հասանելի է BlackBerry Q10 սմարթֆոններին, հաղորդում է Mashable-ը:

Բջջային ծրագիրը հնարավոր է բեռնել BlackBerry World օնլայն խանութից: Հատկանշական է, որ Skype-ը հասանելի է միայն BlackBerry 10.1 օպերացիոն համակարգի համար: BlackBerry Q10-ին զուգահեռ ներկայացված նոր` BlackBerry Z10 մոդելի համար Skype-ն անհասանելի է, քանի որ այս սարքավորումն աշխատում է մեկ այլ` BlackBerry 10.0 օպերացիոն համակարգով:

Z10-ի տերերին հարկավոր է սպասել Skype-ի բջջային ծրագրի թարմացմանը, ինչը, ըստ ամենայնի, տեղի կունենա հաջորդ ամիս:

Մեկնաբանել