Մեհրիբան Ալիևան համաներում է նախաձեռնել՝ Հեյդար Ալիևի 90-ամյակի կապակցությամբ

Հնարավոր է՝ Ադրբեջանում առաջիկա համաներման արդյունքում ազատ արձակվի 2 հազ. դատապարտյալ, հաղորդում է APA գործակալությունը: Միլի մեջլիսում համաներման մասին նախագիծը, որը ներկայացվել է Ադրբեջանի առաջին տիկին, մեջլիսի պատգամավոր Մեհրիբան Ալիևայի նախաձեռնությամբ, ընդգրկված է մայիսի 7-ի օրակարգում: Համաներման նախաձեռնությունը կապված է Հեյդար Ալիևի 90-ամյակի հետ: Ակնկալվում է, որ ազատ արձակվող դատապարտյալների  թվում զգալի կլինի կանանց և հաշմանդամների թիվը: