Կայացել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» խորհրդի նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Կայացած քննարկումների և մտքերի փոխանակման արդյունքում ներկայացված թեկնածուներից ընտրվել են հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի անդամները:

Այնուհետև քննարկվել են խորհրդի գործունեությանն առնչվող ընթացիկ այլ հարցեր: