Հայերեն ժեստերի լեզուն հնարավոր է` ստանա իրավական կարգավիճակ

Ազգային ժողովում այսօր` ապրիլի 30-ին, քննարկվեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:

«Յուրաքանչյուր լեզվին համապատասխան գոյություն ունի իր ժեստերի լեզուն, լսողության հետ խնդիր ունեցողները հիմնականում հաղորդակցվում են հայերեն ժեստերի լեզվով, սակայն այն իրավական առումով հիմնավորված չէ»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ այն  խոցելի խմբերի իրավունքներն իրացնելու համար կստեղծի նպաստավոր պայմաններ: