«Գազպրոմը» երրորդ ամենաշահութաբեր ընկերությունն է աշխարհում

2012թ. ռուսական գազային հսկա «Գազպրոմի» զուտ շահույթը կրճատվել է 10%-ով՝ կազմելով մինչև 1,182 տրլն ռուբլի: Անցած տարի ընկերության հասույթը 2011-ի համեմատ աճել է 3%-ով կազմելով՝ 4,7 տրլն ռուբլի, ասվում է ընկերության հաշվետվությունում:

Հաշվետվության ցուցանիշները վկայում են, որ նվազել են «Գազպրոմի» արտահանման ծավալները՝ կազմելով 519 մլրդ խմ՝ 2011-ի 482 մլրդ-ի համեմատ: Աճել են ընկերության ռետրոակտիվ վճարումները:

2012թ. 6%-ով նվազել են նաև ընկերության՝ գազի վաճառքից ստացվող զուտ հասույթները: Թեև Եվրոպայում գազի վաճառքները բնական արտահայտամամբ ևս նվազել են, սակայն դրանից ստացվող հասույթը ավելացել է: Ընկերությունում դա պայմանավորում են միջին հաշվարկային գների բարձրացմամբ՝ արտահայտված ռուբլիով: Նախկին խորհրդային երկրներում վաճառքները նվազել են 17%-ով: Այս երկրներ գազի մատակարարումները նվազել են 15,6 մլրդ խմ –ով՝ մինչև 66,7 մլրդ խմ: Ռուսաստանում վաճառքներն ավելացել են 3%-ով:

«Գազպրոմը», ըստ իր ֆինանսական ցուցանիշների աշխարհում երրորս ամենաշահութաբեր ընկերությունն է: Գազային հսկան զիջում է ամերիկյան ExxonMobil-ին, որի զուտ շահույթը կազմել է $38մլրդ, ինրպե սնաև երկրորդ տեղում գտնվող ամերիկյան Apple-ին՝ $41,7 մլրդ: 2011թ. «Գազպրոմը» զուտ շահույթի $44,46 մլրդ ցուցանիշով գլխավորել է ամերիկյան Fortune ամսագրի ամենաշահութաբեր ընկերությունների վարկանիշը: ExxonMobil-ը երկրորդն էր, և երրորդ տեղում չիանական Industrial & Commercial Bank of China-ն էր: Ըստ հասույթի ցուցանիշի՝ «Գազպրոմը» միայն 15-րդ տեղում էր՝ $32,214 մլրդ-ով: Առաջին տեղում գտնվող բրիտանա-հոլանդական Royal Dutcհ Shell-ի հասույթը երեք անգամ ավելին է եղել: «Գազպրոմի» բաժնետերերի տարեկան ժողովը նախատեսված է ընթացիկ տարվա հունիսի 28-ին: Տնօրենների խորհուրդը դեռ չի հաստատել առաջարկվող շահութաբաժինների ծավալը՝ 5,99 ռուբլի/1 բաժնետոմս:

Մեկնաբանել