Հունաստանում սկսվել է 24-ժամյա հերթական գործադուլը

Այսօր մայիսի 1-ին Հունաստանում սկսվել է 24-ժամյա հերթական գործադուլը, որի ընթացքում չեն աշխատի հասարակական տրանսպորտը և հիվանդանոցները, հաղորդում է BBC-ն:

Հասարակական ոլորտի աշխատակիցները բողոքում են խիստ խնայողության միջոցառումների դեմ, որոնք, ըստ իրենց, հանգեցրել են տևական ռեցեսիայի: Նրանք կառավարությունից պահանջում են դադարեցնել ծախսերի կրճատումն ու հարկերի բարձրացումը:

Հունաստանի իշխանությունները պնդում են, որ խիստ խնայողության միջոցառումները խիստ անհրաժեշտ են երկրի տնտեսությունը ֆինանսկան խոր ճգնաժամից դուրս բերելու համար:

Այս միջոցառումները միջագային դոնորների կողմից Աթենքին հատկացվող ֆինանսական աջակցության անհարժեշտ պայմանն են:

Հունաստանում ճգնժամի սկսվելուց ի վեր տեղի է ունեցել նման շուրջ 30 ակցիա: Վերջինը ընթացիկ տարվա թետրվարին էր, երբ երկիրը գրեթե կաթվածահար վիճակում էր հայտնվել տրանսպորտի անգործության, բանկերի, դպրոցների և համալսարանների փակ լինելու պատճառով:

Մեկնաբանել