Մենք պարտավոր ենք փակել Գուանտանամոն. Օբամա

Գունատանամոյի բանտը հակասում է ԱՄՆ արժեքներին և վնասում է երկրին: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է BBC-ն: Օբաման կոչ է արել վերսկսել ԱՄՆ կուբայակայն ռազմաբազայում գտնվող ռազմական այս բանտի փակման շուրջ քննարկումները: «Ես համոզված եմ, որ մենք պարտավոր ենքփակել Գուանտանամոն: Կարծում եմ՝ մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ, որ ԱՄՆ անվտանգության ապահովման համար պարտադրիր չէ այս հաստատության առկայությունը: Այն մեծ ծախսեր է պահանջում: Բացի այդ՝ բանտը վնասում է միջազգային հարթակում մեր երկրի հեղինակությանը: Գունատանամոն պետք է փակվի», -ասել է Օբաման: Բանտը փակելու համար նախագահը պետք է ստանա Կանգրեսիոհամաձայնությունը:

Գունատանամոն հիմնել է նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունումա կասկածվող անձանց պահելու համար: Բանտը հայտնի է կալանավորների համար ծանր պայմաններով և բռնությունների կիրառմամբ անհրաժեշտ տեղեկությունների ստացման նպատակով: Օբամայի հայտարարությունը տեղի է ունենում 166 բանտարկայալներից 100-ի ավելի քան երկու ամիս շարունակվող հացադուլի ֆոնին: Կալանավորների վստահեցնում են, որ իրենցից առգրավել են անձնական իրերն ու այրել Ղուրանի իրենց օրինակները:

Մեկնաբանել